Այս տորթը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում` առանց թխելու: Հիանալի տարբերակ է, երբ ցանկություն չկա ջեռոցում թխելու իսկ քաղցր շատ ցանկալի է: Թթվասերա-բանանային կրեմը՝ վանիլի նոտաներով, իսկական աղանդեր է, իսկ քաղցրաբլիթները բիսկվիթային շերտի են նման:
Անհրաժեշտ է
Թթվասեր՝ 500 գ
Բանան հասած՝ 500 գ
Քաղցրաբլիթները՝ 350 գ
Շաքարավազ՝ 50 գ
Վանիլին՝ 10 գ
Պատրաստման եղանակը
Թթվասերը, շաքարավազը և վանիլինը խառնել, բանանը կտրատել օղակներով՝ 1սմ լայնությամբ: Եթե քաղցրաբլիթները մեծ են, ապա կիսել նրանց երկայնքով, որպեսզի նրանք ավելի լավ պատվեն կրեմով: Կաղապարի մեջ փռել սննդային թաղանթ: Յուրաքանչյուր քաղցրաբլիթը թաթախել թթվասերային զանգվածի մեջ՝ առատ, առանց ափսոսալու և դնել նախապես թաղանթով պատված կաղապարի մեջ:
Քաղցրաբլիթների շերտերի վրա շարել կտրատած բանանների շերտը: Վրայից կրկին շարել քաղցրաբլիթի շերտը և կրկին բանանի շերտը: Մնացած թթվասերը լցնել վրան և հարթացնել: Ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը՝ 8 ժամով: Հանել սառնարանից և մատուցել կտրատած։