Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը երկորդ անգամ հայր է դարձել գարնանը։ ԶԼՄ-ները հայտնել են, որ երգիչը դուստր է ունեցել, թեպետ Սերգեյը լուրերը հերքում էր՝ անվանելով դրանք անհեթեթություն։ Աշնանը, սակայն, Սերգեյը խոստովանել է, որ որդուց բացի նաև դուստր ունի, որին անվանակոչել է Աննա։
«Առաջ մի արև ունեի, հիմա՝ երկու։ Հիմա ավելի արագ եմ տուն վազում՝ նրանց տեսնելու։ Այս անգամ էլ որոշեցի ամեն ինչ գաղտնի անել, որպեսզի հանգիստ անցնի՝ առանց ավելորդ խոսակցությունների»,- նշել է Լազարևը։
Երգիչը հազվադեպ է երեխաների հետ լուսանկարներ հրապարակում, բայց այսօր, անսպասելի կերպով, տեսանյութ է հրապարակել՝ դստեր հետ՝ նայելով ավագ որդուն։
«Վաստակած հանգստյան օր»,- նշել է երգիչը։
Նշենք՝ Լազարևի երեխաները նույն կենսաբանական մորից են, բայց տարբեր փոխնակ մայրեր են նրանց ծնել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երեխաների մայրը 32-ամյա Աննա Բելոդեդովան է, որին շատ նման է Լազարևի որդին՝ Նիկիտան։