Այս հուզիչ պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Սիդար Փարք քաղաքում՝ Տեխաս նահանգում: Ոստիկանները փաստաթղթերի ստուգման համար կանգնեցրել են բեռնատարի վարորդին և զարմացել՝ բացի վարորդից ավտոմեքենայում գտնվել է երեք փոքրիկ աղջիկ, որոնցից մեծը եղել է չորս տարեկան։ Հայրը խախտել է երթևեկության կանոնները և երեխաներին առանց քարսիթ է տեղափոխել: Նման դեպքերում վարորդին պետք է տուգանեին, սակայն ոստիկանները որոշել են չտուգանել բազմազավակ հորը:
Նրանք հասկացել են՝ տղամարդը ֆինանսական ծանր վիճակում է ու նրա համար թանկ է միանգամից երեք քարսիթ գնելը, իսկ երեխաները շարունակելու են ռիսկի մեջ գտնվել նրա հետ երթևեկելիս: Այդ պատճառով ոստիկանները որոշել են օգնել տղամարդուն․ մինչ նրանցից մեկը զրուցում էր վարորդի հետ, մյուս երկուսը խանութից գնել են երեք քարսիթ՝ վառ վարդագույն գույնի՝ հատուկ աղջիկների համար:
Վարորդը շոկի է ենթարկվել ոստիկանների բարի արարքից և դա հրաշք անվանել: Տղամարդը շատ երկար է շնորհակալություն հայտնել սրտացավ ոստիկաններին, որոնք շատ ջերմ են վարվել նրա հանդեպ: Երբ ոստիկանների կոլեգաները իմացել են կատարվածի մասին, միասնական գումար են հավաքել և ծախսած ողջ գումարը վերադարձրել այդ երեք ոստիկանին:
Հույս ունենանք՝ մեր երկրում էլ նման հասկացող ոստիկաններ կլինեմ որոնք կօգնեն վարորդներին, այլ ոչ թե միշտ կտուգանեն նրանց: