«АвтоВАЗ» ռուսական ավտոարտադրող ընկերությունը մոտ ժամանակներս նոր Lada 4×4 ամենագնաց է թողարկելու: Հայերի սիրած «Նիվա» ավտոմեքենան էլ ավելի հզոր տեսք կունենա։ Համացանցում հայտնվել են նոր մոդելի լուսանկարները։
Թեև արտաքուստ մոդելը գրեթե չի փոխվել, բայց ավելացել են հակամառախուղային լուսարձակները և դիմային հատվածը։ Ներքուստ սրահը մեծ փոփոխությունների է ենթարկվել։
Սրահում ներառված է քլիմաթ-քոնթրոլ համակարգը՝ ավելի հզորացված վիճակում։ Նոր տաքացուցիչն ավելի հզոր է ու ժամանակակից։ Հետևի նստարաններն այսուհետ գլխադիրներ ունեն, նաև սրահի տանիքի կորությունն է փոխվել։
Տեխնիկական փոփոխությունների ավտոմեքենան չի ենթարկվել՝ շարժիչը՝ 1,7 լիտրանոց, ձիաուժը՝ 83, 5-աստիճանի փոխանցումատուփ։
Նոր ավտոմեքենայի արտադրությունն արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է։ Այն վաճառքի կհանվի 2020-ի հունվար-փետրվարին։
Իսկ ահա Lada 4×4 նոր սերունդը՝ «New Generation» աշխատանքային անվանմամբ, արտադրության կելնի 2021-2022 թվականներին։
Նոր քրոսովերը՝ առավել մեծ անցողունակությամբ, կկառուցվի Renault-Nissan-Mitsubishi — Global Access ալյանսի պլատֆորմի վրա։