Գայանե Ասլամազյանը կարևոր մանրամասներ է հայտնել

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի անունն այսօր ողողել է մամուլը։ Բոլորը քննարկում են նրա անձնական կյանքն ու մասնավորապես ամուսնու՝ «Ջիանի» ոսկու սրահների և ակումբի հիմնադիր հայազգի պրոդյուսեր Ջիանի Օնչոյին կալանավորվել-չկալանավորվելու հարցը։

Մինչ այս լուրեր էին տարածվել, որ զույգն ամուսնալուծվել է, իսկ Օնչոն կալանավորվել՝ թմրանյութերի շրջանառության համար։

 

Այսօր Գայանեն մասնակի հաստատել է լուրերը, որոնք անվերջ քննարկվում ու հրապարակվում են ամենատարբեր հարթակներում։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իր կողքին են այս դժվար պահին։ Նա հեգնել է նաև բոլոր չարախինդներին՝ իր կյանքով հետաքրքրվելու համար։

Գեղեցկուհին նշել է, որ ամուսնալուծված է 10 ամսից ավելի։ Նա հաստատել է՝ նախկին ամուսինն արդեն երկու շաբաթ կալանավորված է, բայց չի նշել պատճառները։ Գեղեցկուհին կրկին շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին, նաև մեծահոգաբար Աստծո օրհնություն, սեր ու երջանկություն մաղթել չարախինդներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: