Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթն օպերա է բեմադրում

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը ռեփեր Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել բոլորին։ Օրերս նա հերթական խելահեղ ծրագրի մասին է հայտնել: Նա մտադիր է բեմադրել իսկական օպերա, որի սյուժեն կառուցված կլինի բաբելոնյան թագավոր Նաբուգոդոնոսորի շուրջ, որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում:

Պրեմիերայի մասին հայտնել է «Hollywood Bowl» մարզադաշտը, որտեղ էլ կայանալու է պրեմիերան։ Որպես երաժշտություն հնչելու են ինչպես Քանյեի երգերը, այնպես էլ այլ ռեփերի «Infinity’s Song» խմբից Փիթեր Քոլինզի երգերը: Բեմադրության վրա կաշխատի նաև իտալացի նկաչուհի Վանեսա Փիկրովթը իսկ հրավիրատոմսերի և տոմսերի դիզայնով կզբաղվի նորավոճ լուսանկարիչ Նիք Նայթը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Քանյե Ուեսթը ներկայացրել է իր «Jesus Is King» ալբոմը։ Այն ներառում է 11 թրեք, որոնցից յուրաքանչյուրն այսպես կամ այնպես խոսելով Աստծո մասին։

Ալբոմի թողարկումը մեկ անգամ չէ, որ հետաձգվել է, բայց արդյունքում երկրպագուները և քննադատները չեն հավանել այն՝ նշելով՝ նախորդներից ավելի թույլ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!