Մահացել է աշխարհահռչակ հետախույզ Գոհար Վարդանյանը

Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ հետախույզ Գոհար Վարդանյանը՝ 94 տարեկանում։ «Թեհրան-43» ֆիլմի հերոսուհու նախատիպը ծնվել է 1926-ի հունվարի 25-ին՝ Ալեքսանդրապոլում։ Ապա ընտանիքով տեղափոխվել է Իրան։ 16 տարեկանում, հանդիպել է ապագա ամուսնուն՝ Գևորգ Վարդանյանին, որի հետ ապրել է մինչ նրա կյանքի վերջը՝ 2012 թվականը։ Գոհարը, ընդգրկվելով վերջինիս հակաֆաշիստական խմբում, մասնակցել է Թեհրանի համաժողովին «մեծ եռյակի» անվտանգության ապահովմանը՝ կանխելով Ստալինի, Ռուզվելթի և Չերչիլի դեմ Հիտլերի կազմակերպած մահափորձը: Անիտա և Անրի կեղծանուններով զույգը երկար տարիներ աշխատել է աշխարհի բազում երկրներում։ 1986-ին Վարդանյաններն անցել են թոշակի՝ վերադառնալով Մոսկվա։ Մինչ մահ նրանք զբաղվել են երիտասարդ սերնդի կրթման գործով։

Մասնագետների ու փորձագետների խոքով՝ Վարդանյանների աշխատանքի արդյունքները երբեք չեն գաղտնազերծվի, քանի որ համաշխարհային նշանակություն ունեն: Գոհար Վարդանյանին շնորհվել են Կարմիր դրոշի, 2-րդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններ և անթիվ մեդալներ։

Իրապես մեծ հպարտություն է՝ Վարդանյանների պես հայրենակիցներ ունենալը։ Վարդանյանները լեգենդներ են, իրենց գործի իսկական գիտակներ, մարդիկ, որոնցից օրինակ են վերցնում սերունդները։ Հանգչեք խաղաղությամբ, մեր ազգի լեգենդար զավակներ։

Նրանց գիտեն աշխարհի բազում երկրներում, Վարդանյանների անուններն ընդգրկված տարբեր ազգերի պատմության դասագրքերում, նրանք, հիրավի, փրկել են աշխարհը կործանումից։ Թող մեր հերոսները լինեն Վարդանյանների պես մարդիկ, որոնք բարձր են պահում հայ ազգի պատիվը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: