Վատ լուր՝ ռեփի սիրահարների համար։ Տիմատիի՝ Երևանում դեկտեմբերի 6-ին նախատեսված համերգը չի կայանալու։ Կազմակերպիչների խոսքում նշվում է՝ չեղարկվել է՝ այն հետաձգելու խոստումով։ Ինչևէ, տհաճ է՝ կրկին համերգ է չեղարկվում, ինչպես վերջին տարիներին եղել է մի քանի անգամ։
Կազմակերպիչ «Prime Production» ընկերությունը նշում է, որ չեղարկման պատճառն անձամբ Տիմատիի որոշումն է եղել, որին աջակցել են ռուսաստանյան գործընկերները։ Պատճառը տեխնիկական ու անկառավարելի մի շարք խնդիրներն են։ Նշվում է, որ ռեփերի մենահամերգը տեղափոխվում է հաջորդ տարի։
Հիշեցնենք՝ Տիմատին, երկարատև դադարից հետո, պետք է առաջին համերգը տար Երևանում, սակայն դա տեղի չի ունենա։ Կազմակերպիչների խոսքով՝ 2020-ին տեղի կունենա Տիմատիի նոր ձայնասկավառակը, և նա Երևան կգա նոր ծրագրով։ «Prime Production»-ի խոսքով՝ անհարմարություններից խուսափելու համար բոլոր գնված տոմսերի ողջ գումարը կվերադարձվի։ Մանրամասները, թե ինչպես դա կարվի, կհայտարարվի ավելի ուշ։