«Կուզես»․ Արամ Mp3-ի անչափ հուզիչ պրեմիերան․ անպայման դիտեք

Հայ երգիչ Արամ Mp3-ն անչափ հուզիչ նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Կուզես»։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Karen & Sevak-ի։ Հիանալի, նուրբ, ռոմանտիկ տեսահոլովակում երկու դրվագ է՝ բալետային զույգի պար և Արամը՝ դաշնամուրի առաջ։ Անչափ զգացմունքային երգ է, հուզիչ ու անկրկնելի։

Տեսահոլովակը մոտ կես միլիոն դիտում է արդեն հավաքել։ Երկրպագուները պարզապես հիացած են․ «Հայկական երգարվեստում վաղուց այսքան լավ երգ չէր եղել», «Թող ողջ հայկական շոու բիզնեսը ողողվի այս տիպի երգերով՝ ռաբիսասպան երգերով», «Այ էս ա մակարդակը, այ էս ա երգը, այ էս ա աշխատանքը, բրավո Արամ ջան։ Ուղղակի հիացած եմ, սկզբից մինչև վերջ փշաքաղվել եմ, ևս մեկ անգամ էլ բրավո»,

«Այս երգը հենց լսեցի ափսոսանք ապրեցի, որ սիրահարված չեմ։ Արժե սիրահարված ժամանակ օրերով, շաբաթներով լսել այս երգը։ Դե իսկ Արամ MP3 + հաճելի երաժշտություն + ռոմանտիկ բառեր + գեղեցիկ տեսահոլովակ = խզարյոն։ Շնորհավոր շատ լավ է ստացվել»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: