Էմիլիա Քլարքը պատմել է՝ ինչու է արտասվել «Գահերի խաղի» նկարահանման ընթացքում

«Գահերի խաղը» աղմկահարույց սերիալի դերասանուհի Էմիլիա Քլարքը նկարահանվել սկսել է 23 տարեկանում։ Դեյներիս Թարգարիենի դերը նրան աստղ է դարձրել, բայց նկարահանումները բարդ էին նրա համար։ 33-ամյա Քլարքը հիշում է՝ հատկապես բարդ էին նկարահանումները բաց տեսարաններում։ Պայմանագիր կնքելիս նա չի համաձայնվել դրանցում նկարահանվել, բայց արել է դա՝ ճնշումների պատճառով։

«Պայքարում էի սավանի՝ կադրում մնալու համար, բայց ասվում էր՝ այդկերպ կհիասթափեցնեմ սերիալի երկրպագուներին։ Աշխատանքի անցնելիս ինձ ուղարկեցին սցենարը, և ես հասկացա ամենը։ Նոր էի ավարտել թատերական դպրոցը և ամեն ինչ որպես աշխատանք էի ընդունում․ եթե սցենարում կա այդ տեսարանը, ուրեմն պետք է։ Ինքս ինձ համոզում էի, հարմարվում։

Մինչ այդ երբեք մերկ չէի եղել նկարահանումների հրապարակում, այդքան մարդկանց առաջ։ Առաջին սեզոնում նկարահանվում էի մտքով՝ արժանի չեմ որևէ պահանջների։ Արտասվում էի լոգարանում, ապա վերադառնում ու շարունակում աշխատանքս»,- նշել է Քլարքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: