Ալսուի նոր սանրվածքը հիացրել է երկրպագուներին

Հայտնի երգչուհի Ալսուն կտրել է մազերը՝ զարմացնելով երկրպագուներին։ Ալսուն նշել է՝ կերպարանափոխվել է նոր տեսահոլովակի համար։ Նա ինստագրամյան էջում զետեղել է լուսանկարը՝ հարցնելով երկրպագուներին «այո» թե «ոչ»։

 

Երկրպագուներից շատերն աստղի նոր սանրվածքը հիանալի է անվանել․ «Ձեզ ամեն ինչ սազում է», «Այո, այո և ևս մեկ անգամ այո», «Ամեն դեպքում գեղեցկուհի ես», «Այսպես ավելի երիտասարդ տեսք ունես», «Այս երկարությունը թարմացնում է կերպարը», «Երիտասարդ աղջնակի տեսք ունես», «Շատ հմայիչ կերպար է, սպասում ենք նոր տեսահոլովակին», «Ձեզ ամեն կերպ էլ սազում է, որովհետև դուք հիասքանչ եք»։

Որոշ մեկնաբանությունները դրական չէին։ Կային երկրպագուներ, ում դուր չի եկել այս կերպարը․ «Ես երկար մազերի կողմնակից եմ», «Լավ է, բայց երկար մազերն ավելի զիլ էին», «Ափսոս ձեր հրաշք մազերը», «Ինչի՞ համար։ Երկար մազերով իսկական լեդիի տեսք ունեիք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: