Հայտնի է՝ ինչու էին այսքան տարի Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը թաքցնում հարաբերությունները

Երեկվանից համացանցը ողողված է Միհրան Ծառուկյանի անակնկալով՝ Արփի Գաբրիելյանին ամուսնության առաջակությամբ։ Պարզվում է՝ այսքան տարի զույգը գաղտնի է պահել իրենց հարաբերությունները Միհրանի ծնողների՝ դեմ լինելու պատճառով։ Երեկ, մինչ ամբողջ դահլիճն ուրախանում ու ծափահարում էր զույգի երջանկությանը, Միհրանի մայրիկը նույնիսկ չէր ծափահարում։ Ամբողջ համերգի ընթացքում նրա վատ տրամադրությունն ակնհայտ երևում էր։ Համերգից հետո նրանք խնջույք էին կազմակերպել երևանյան ժամանցի վայրերից մեկում՝ նշելով Արփիի ծնունդը և հաջող համերգը, բայց Միհրանի մայրիկն այդ խնջույքին ներկա չի եղել։

 

«Բացարձակ չէի սպասում ու ինձ համար տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեն, որովհետև շուտ չեն շնորհավորում։ Տարօրինակ էր ինձ համար։ Երբևէ չեմ մտածել, որ առաջարկությունս այսպիսին կլիներ ու որ կյանքս կկապեմ այս ասպարեզի մարդու հետ»,- նշել է Արփին։

«Երկար ժամանակ եմ նախապատրաստվել։ Արդեն երբ եկավ մենահամերգի պահը, որոշեցի՝ ավելի լավ պահ չկա՝ անակնկալը մատուցելու համար և որոշեցի մենահամերգին դա անել»,- նշել է Միհրանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: