«Անուշ ես»․ Հարութ Բեդրոսյանի նոր երգը հուզել է երկրպագուներին

Հայտնի երգիչ Հարութ Բեդրոսյանը նոր երգ է ներկայացրել՝ «Անուշ ես»։ Երաժշտության հեղինակն է Վարուժո Դիլբարյանը, խոսքերի հեղինակը՝ Հարութ Բեդրոսյանը, գործիքավորումը՝ Վարուժե Դիլբարյանի։ Ջերմ ու սիրով լի երգն իսկական սիրո խոստովանություն է։

Հարութը երգում է «Քեզ հետ լինեմ, մի գնա, անվերջ ինձ հետ դու մնա, սիրտդ սիրով կլցնեմ ու քեզ կերջանկացնեմ։ Ախ ինչ անուշն ես, իմ սրտի ամեն ինչն ես։ Արի քեզ ամուր գրկեմ, էլ բաց չթողնեմ»։

Երկրպագուները շատ են հավանել ստեղծագործությունը։ Մեկնաբանություններում նրանք հիացած գրում են․ «Շատ շավ հիշողություններ ունեցա, անուշ ձայն ունես», «Շատ լավ երգ է, Հարութ ջան», «Էս ինչ անուշ ես, Հարութ ջան», «Շատ լավ երգ էր, բրավո», «Շատ ջերմ էր, հուզվեցի», «Լիքը հիշողություններ արթնացրեցիր, կարոտ, շնորհակալ ենք, Հարութ ջան», «Լավագույն երգը՝ անուշ Հարութից», «Բրավո, հիանալի կատարում է, սպասում ենք հաջորդին», «Հրաշք է պարզապես, Հարութ նույն կերպ շարունակի», «Ձայնդ հիասքանչ է, կատարումդ՝ հիանալի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: