Կինը ողջ կյանքի ընթացքում թաքցնում էր, որ կույր է, ու ոչ ոք չէր կռահում դա

Անգլիացի Զենա Քուփերը դադարել ակնոց կրել համադասարանցիների ծաղրանքի պատճառով և որոշել է բոլորից թաքցնել իր հիվանդությունը, այդ թվում և հարազատներից։ 35 տարվա ընթացքում գրեթե կույր կինը ձևացրել է, որ ամեն ինչ տեսնում է։ Նույնիսկ ամենամոտ մարդիկ չէին կռահում՝ որքան հիվանդ է նա։ Զենան ծնվել է Հարավային Ուելսում։ Չորս տարեկանում նր տեսողությունը վատացել է և նրա մոտ ախտորոշվել է Մարֆանի համախտանիշ։ Դա ժառանգական հիվանդություն է, որն արտահայտվում է օրգանիզմի տարբեր համակարգերի խնդիրներով՝ մկանային, սիրտ-անոթային և այլ համակարգերի, ինչպես նաև աչքերի։

Ժամանակի ընթացքում աղջկա տեսողությունը վատանում էր նա սկսեց ակնոց կրել։ Բայց համադասարանցիներն սկսեցին ծաղրել Զենային՝ «եռակի ապակեպատում» անվանելով՝ հաստ լինզաներ կրելու համար։ Զենան չի ցանկացել ակնոց կրել՝ նշելով՝ ամեն ինչ տեսնում է։

Զենայի հոտառությունն այնքան զարգացած էր, որ շատ տարիներ ոչ ոք չէր էլ կասկածում՝ աղջկա կուրության մասին։ Ամուսնանալուց և երեխաներ ունենալուց հետոլ էլ ոչ ոք չկռահեց Զենայի խնդրի մասին։ Մտերիմները գիտեին, որ Զենան վատ տեսողություն ունի, բայց որ գրեթե կույր էր, չէին կռահում։

2015 թվականին այն բանից հետո, որ կինը չի ճանաչել աշակերտին, որը եկել է իր հետ կոնսուլտացիայի։ Զենան խոստովանել է աշակերտի ընտանիքին, որ չի տեսնում և թողել է աշխատանքը։ Մեկ անգամ նրա աչքերը վիրահատել են, բայց դա ավելի վատացրել է վիճակը։ Հիմա Զենայի տեսողությունը գրեթե զրոյական է։ Հարազատներին խոստովանելուց հետո, հիմա նա կարող է քայլել հատուկ վարժեցրած շան հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: