Հոկտեմբերի վերջին 85 տարեկանում Մոսկվայում մահացել է դերասանուհի և բանաստեղծուհի Կարինա Ֆիլիպպովան, ով կյանքի վերջին տարիներն անկողնում է անցկացրել, գրեթե կուրացել է, բայց շարունակել է աշխատել։ Բանաստեղծուհին ստեղծում էր Լյուդմիլա Զիկինայի, Մայա Կրիստալինսկայայի, Ֆիլիպպ Կիրկորովի և այլոց համար։ Կարինան եղել է Ալլա Պուգաչյովայի մի քանի երգերի հեղինակ, երբ Ալլան դեռ 17 տարեկան էր։ Ողջ կյանքի ընթացքում Պուգաչյովան միշտ Ֆիլիպպովայի կողքին էր, հաճախ հյուր էր գնում իրեն, փորձում էր ամեն կերպ աջակցել հիվանդ կնոջը՝ ինչպես հոգեպես, այնպես էլ ֆինանսապես։
Այնպես որ Ֆիլիպպովայի հուղարկավորության ներկաները զարմացած էին, որ Պուգաչյովան չի եկել հրաժեշտ տալու իր երգերի հեղինակին։ Նա կազմակերպել է հուղարկավորության արարողությունը, բայց չի ցանկացել ներկա գտնվել։ Պուգաչյովան նման որոշում է կայացրել՝ չցականալով իր ներկայությամբ երկրպագուների և լրագրողների ուշադրությունը սևեռել տխուր իրադարձությանը։ Ալլա Բորիսովնան որոշել է, որ ընտանիքը պետք է հանգիստ հրաժեշտ տա բանաստեղծուհուն։