Ժամանակակից աշխարհում մորուքը դարձել է ոճային տղամարդկանց այցեքարտը։ Համենայն դեպս, այն լուրջ տեսք է հաղորդում տղամարդուն, նաև՝ վստահություն ներշնչում։ Ավելին, հեսազոտությունների համաձայն՝ գործատուն, նոր աշխատող ընդունելու դեպքում, նախապատվությունը տալիս է մորուք ունեցող թեկնածուին։ Այս լուսանկարները հերթական անգամ ապացուցում են, որ մորուքավոր տղամարդիկ գեղեցիկ են և ոճային։ Նայեք այս լուսանկարներին և տեսեք՝ ինչպես են փոխվել տղամարդիկ՝ մորուք պահելով։ Կարծես փոքր դետալ է, բայց լիովին կերպարանափոխում է մարդու դեմքը։ Անզեն աչքով է երևում տղամարդկանց որոշումից հետո նոր ոճը։ Ի դեպ, բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ կանանց մեծամասնությունը նախընտրում է իր կողքին տեսնել թեթև մորուքով տղամարդկանց։ Ու շատ քչերն են քվեարկել հարթ սափրված տղամարդկանց օգտին։ Այս լուսանկարներում ակնհայտ է երևում տղամարդկանց փոփոխությունը, ինչպես, օրինակ, շպարված և չշպարված կնոջ դեպքում։ Ի դեպ, մորուքը հատուկ խնամք է պահանջում։