Ամուսնացել է Նապոլեոն Բոնապարտի ապու-ապութոռը, և այդ հարսանիքը պատմական է եղել

Ֆրանսիայում օրերս պատմական հարսանիք է տեղի ունեցել։ Ամուսնացել է Նապոլեոն Բոնապարտի ապու-ապութոռը՝ Ժան Կրիստոֆը։ Նրա ընտրյալը կոմսուհի Օլիմպիա Ֆոն Ցու Արկո-Զիններբերգն է, որը Նապոլեոնի երկրորդ կնոջ՝ Մարիա-Լուիզայի ապու-ապութոռնուհին է։

Հարսանիքը պատմական է նրանով, որ Ֆրանսիայի և Ավստրիայի ընտանիքները միավորվում են պատմության մեջ երկրորդ անգամ՝ Նապոլեոնի և Մարիա-Լուիզայի հարսանիքից հետո։ Զույգը նշել է, որ իրենց միությունը ոչ մի կերպ կապ չունի քաղաքականության հետ և հիմնված է սիրո վրա։

Հարսանիքին հրավիրված են եղել Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի ազնվատոհմ ընտանիքների ներկայացուցիչները։ Հարսը կրում էր «Oscar de la Renta» բրենդի հարսանյաց զգեստ՝ երկար քողով, ադամանդյա ականջողերով և տիարայով։

Զույգը նշանադրվել է հունվարին։ Ժան-Կրիստոֆը սիրելիին 40-կարատանոց ադամանդով մատանի է նվիրել։ Այդ քարը հանվել է Ֆրանսիայի վերջին կայսրուհու՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ Եվգենիայի թագից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: