Պոլիկլինիկայում անվճար նոր ծառայություններ կլինեն․ հիանալի լուր

Շատ ուրախալի լուր է բոլոր հայերի համար։ Պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ հաջորդ տարվանից անվճար կլինեն։ Հիանալի նորությունը հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։ Առավել մեծ ուշադրություն կդարձվի սրտաբանական ծառայություններին, որոնց պատճառով էլ շատերը հիվանդանում ու մահանում են։

Այսպես, տասը պոլիկլինիկաներում ժամանակակից սոնոգրաֆիկ հետազոտությունների համար սարքեր կտեղադրվեն: Նորամուծությունները կօգնեն վաղ շրջանում ախտորոշել սրտաբանական հիվանդությունները։ Քանի որ դա շատ կարևոր է, Նոր Հայաստանում այս ծառայություններն անվճար են լինելու բոլորի համար։ Պարզապես հիանալի նորություն է բոլորիս համար։


Այս նորամուծությանը զուգահեռ պոլիկլինիկաների սրտաբաններն անվճար վերապատրաստմում են անցնելու՝ ավելի կոմպիտենտ լինելու համար։ Դա կօգնի մեր մասնագետներին էլ ավելի ճիշտ կողմնորոշվել հիվանդի բուժման և վերականգնման հարցում։ Պաշտոնյաները հուսով են, որ այս ամենը կհանգեցնի ավելի մեծ հաջողությունների ու առաջընթացի առողջապահության ոլորտում։ Իսկ յուրաքանչյուրի առողջությունն սկսվում է հենց պոլիկլինիկաներից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: