Ալլա Պուգաչովան նոր սանրվածքով հիացրել է երկրպագուներին

Զույգ երեխաների՝ Լիզայի և Հարիի լույս աշխարհ գալուց հետո հայտնի երգչուհի Ալլա Պուգաչյովայի արտաքին տեսքում խիստ փոփոխություններ են տեղի ունեցել․ նա անճանաչելի է դարձել։ 70-ամյա Ալլա Բորիսովնան նկատելի նիհարել է, փոխել հագնվելու ոճը՝ անշուք սև զգեստներից վառ ու կազմվածքն ընդգծող զգեստների։ Ակնհայտ է, որ այդքանի վրա Պուգաչյովան կանգ չի առել և շարունակում է փորձարկումներ անել սանրվածքի հետ։ Օրերս Պուգաչյովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, հրապարակել է կնոջ լուսանկարը՝ անսովոր սանրվածքով։ Նա այնպիսի թարմ տեսք է ստացել, որ մի քանի տասնյակ տարի փոքր է երևում։

Իր համար սովորական բաց թողած մազերի փոխարեն Ալլան այն լոքոնների է վերածել և բարձր սանրվածք արել։ Նոր կերպարը հիացրել է երկրպագուներին․ «Շոկ․ Ալլան 25-ամյա աղջկա տեսք ունի», «Բոլորը կերազեին այդպիսի տեսք ունենալ», «Աստվածուհի», «Ինչպես է նման բան հնարավոր իր տարիքում»,- գրել են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: