Ծնվել է օլիմպիական չեմպիոնուհի Խորկինայի երեխան․ մանրամասներ

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի մարմնամարզուհի Սվետլանա Խորկինան երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա ուրախ լուրը հայտնել է ինստագրամյան իր էջում․ «Ինչ երկար էի քեզ սպասում․ 21․10․2019․ Սիրում եմ քեզ»։ Երեխայի սեռն ու անունը մարզուհին չի նշել։

 

Երեխայի հայրն Օլեգ Կոչնովն է, որի հետ Խորկինան ամուսնացել է 2011 թվականին։ Այն ժամանակ 32-ամյա Խորկինայի ընտրյալը դարձել է 55-ամյա գեներալ Կոչնովը։ Խորկինան հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում և 2018-ին նրան շնորհվել է գնդապետի կոչում։

Սվետլանայի երկրորդ հղիության մասին հայտնի է դարձել սեպտեմբերի սկզբին, երբ նա ներկայացել է Վալերի Տոդորովսկու «Օդեսսա» ֆիլմի պրեմիերային։ Այն ժամանակ բոլորը նկատել են նրա կլորիկ փորը, սակայն Սվետկանան որևէ մեկնաբանություն չի արել։


Նշենք, որ Խորկինան որդի ունի Կիրիլլ Շուբսկիի հետ հարաբերություններից։ Տղան՝ Սվյատոսլավը, 14 տարեկան է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: