Ջենիֆեր Լոուրենսը գաղտնի ամուսնացել է հայուհու՝ ուրվականներով լի դղյակում

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի 29-ամյա Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է ընտրյալի՝ Նյու Յորքի արտ-պատկերասրահի տնօրեն 34-ամյա Քուք Մարոնիի հետ։ Թեև զույգը պաշտոնապես ամուսնացել էր դեռևս սեպտեմբերին, բայց տոնական երեկույթը կազմակերպել է հոկտեմբերի 19-ին՝ Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքի դղյակներից մեկում, որտեղ ուրվականներ կան։ Այն պատկանում է ԱՄՆ-ի ամենահայտնի կին-գործարար Կառոլին Ռաֆայելյանին, որը 2013-ին պատմել է, որ տանն ուրվականներ են ապրում։

Հյուրերի ցանկում կար մոտ 150 մարդ՝ այդ թվում աստղեր Բրեդլի Քուփերը, Նիկոլ Ռիչին, Քեմերոն Սիասը, Քրիս Ջենները, Ադելը, Սիեննա Միլլերը, Էշլի Օլսենը, էմի Շումերը։ Հարսանիքի համար Ջենիֆերն ընտրել է Dior-ի հասարակ հարսանեկան զգեստ՝ չցանկանալով ճոխություններ թույլ տալ իրեն։ Նշենք՝ զույգն սկսել է հանդիպել անցած ամառ։ Դերասանուհին խոստովանել է, որ միանգամից սիրահարվել է Քուքին և հասկացել, որ ցանկանում է ամուսնանալ իր հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: