Հայտնի երգիչ Մհեր Արմենիայի քույրը՝ երգչուհի և դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը, նշանադրվել է։ Մհերը շնորհավորել է քրոջը՝ հրապարակելով նրա և սիրելիի ջերմ լուսանկարը։ Նա նշել է, որ դա շատ կարևոր իրադարձություն է իրենց ընտանիքի համար՝ հայտնելով, որ սպասում են հարսանիքին, որը կկայանա ամռանը։ Նշանադրության արարողությունը կայացել է երեկ։ Գեղեցկուհու ընտրյալը Երևանից է՝ և կապ չունի արվեստի հետ։ Մհերը նշել է, որ քույրը ցանկացել է ընտանեկան միջավայրում անցկացնել նշանադրությունը, իսկ հարսանիքը մեծ ու ճոխ կկազմակերպեն։
Եղբայրը նշել է նաև, որ քույրը չի ցանկանում հանրայնացնել անձնական կյանքը, այդ պատճառով այլ մանրամասներ չի հայտնել։ Եղբայրը նշել է, որ քույրը չէր հրապարակի լուսանկարը, այդ պատճառով ինքն է արել դա՝ իրեն իրավունք վերապահելով երջանիկ լուրը հայտնել հանրությանը։ Շնորհավորենք գեղեցիկ զույգին՝ երջանկություն ու մեծ սեր մաղթելով նրանց։