ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիրքորոշում է հայտնել Թուրքիայի և Սիրիայի միջև եղած կոնֆլիկտի վերաբերյալ։ Թրամփմն Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընկեր անվանել՝ հայտնելով, որ էլ պատժամիջոցներ չեն կիրառվի: Բացի այդ Թրամփը նշել է, որ Էրդողանը նոյեմբերին կմեկնի Վաշինգթոն։
«Շնորհավորում եմ նախագահ Էրդողանին, նա իմ ընկերն է։ Ամենն ավելի լավ ստացվեց, քան սպասում էինք։ Այս օրը հիանալի է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի՝ մեր դաշնակցի համար, ինչպես նաև քուրդ ժողովրդի և ողջ քաղաքակրթության համար»,- նշել է նախագահ Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցել են՝ համաձայնություն ձեռք բերվելով դադարեցնել կրակը։ Թուրքիան դա կանի 120 ժամով, որպեսզի քրդերին պատկանող զորքերը դուրս բերվեն Թուրքիայի՝ Սիրիային սահմանագիծ գոտուց։
Զարմանալի է, որ Թրամփը նման անսովոր արձագանք է տվել։ Բայց և խաղաղությունը միշտ էլ գնահատելի է։ Հուսանք՝ կոնֆլիկտը շուտ կլուծվի և հանգստություն կտիրի քաղաքական դաշտում։