Ազնավուրի որդին և հարսը տեղափոխվել են Հայաստան․ տեսեք՝ ինչ նպատակով

Շառլ Ազնավուրի որդի Նիկոլյա Ազնավուրն ընտանիքով կապրի Հայաստանում։ Նիկոլյան և կինը՝ Կրիստինա Սարկիսյանը, երեկ հայտնել են այս հիանալի լուրը․ «Ինչպես գիտեք Գյումրիի հետ պատմականորեն ստեղծված հարաբերությունները շատ կարևոր են մեր ընտանիքի համար։ Շատ ուրախ ենք, որ գալիս ենք Գյումրի ու առաջին անգամ չէ, որ այստեղ ենք։ Մենք հանդիպել ենք ընտանիքների հետ, որոնք նոր բնակարաններ են տեղափոխվել։ Նրանք մեր առջև լի սեղաններ էին փռում, ինչը մեզ հուզում էր։ Ուրախ ենք վերադառնալ այստեղ։ Հույս ունենք՝ այս զբոսայգին յուրահատուկ վայր կդառնա Գյումրիի համար։ Արդեն տեղափոխվել ենք Հայաստան և այստեղ ենք ապրում։ Եթե փնտրենք, բարեկամներ կգտնենք հաստատ»։

 

Հիշեցնենք՝ Նիկոլյա Ազնավուրն ստեղծել է հոր անվան հիմնադրամ, որն զբաղվում է կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերով։ Հպարտությամբ նշենք, որ Շառլի զավակը ոչ պակաս կարևոր գործեր է անում Հայաստանի համար, ինչը կրկնակի հաճելի է։ Նա կնոջ՝ Կրիստինայի հետ շատ ծրագրեր է ցանկանում իրագործել պատմական հայրենիքում՝ շենացնելու ու զարգացնելու մեծ ձգտումով։ Հուսանք՝ աշխարհասփյուռ հայերին սա օրինակ կծառայի։ Իրապես, ունենալով ամեն ինչ իր հայրենիքում, Ազնավուր-կրտսերը ջանում է ազգանվեր գործ անել։ Հուսանք՝ նրա մտքերն իրականություն կդառնան, հատկապես Գյումրիում՝ բարձրացնելով մարդկանց կյանքի մակարդակը, աշխատանք տալով նրանց։

Рейтинг
( 5 оценок, среднее 2.8 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!