Հանրահայտ հանրային դեմքերից մեկը՝ Քրիստինե Հալաջյանը երկու օր առաջ եկել է Հայաստան։ Նրա այցն անսպասելի էր ոչ միայն նրա հարազատների, այլ նաև հենց իր համար, քանի որ, ինչպես ինքն է ասում, նա բոլորովին այլ ծրագրեր ուներ այս տարվա համար։

Քրիստինեն առողջական որոշակի խնդիրներ ունի։ Նա երազում տեսիլք է ունեցել։ Նրան հորդոր է ուղղվել՝ այցելել Հայաստան, լինել հայաստանյան բոլոր բարձրադիր վայրերում։ Քրիստինեն, լինելով հավատացյալ մարդ, անմիջապես անսացել է հորդորին։

Նա կապ է հաստատել իր թիմի անդամների հետ ու նրանց ուղեկցությամբ եկել է Հայաստան։ Քրիստինեն իր այցը բնորոշում է ավելի շատ առաքելություն բառով։ Նա ասում է, որ առաջիկայում իրենց են միանալու հավատավոր մարդիկ այլ երկրներից։

Քրիստինեի այցը բավականին մեծ նշանակություն ունի նրանց համար։ Այս նպատակի և հետագա ծրագրերի մասին ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։