Մշակույթի լեգենդար ներկայացուցիչները հաճախ միմյանց հետո սերտ կապի մեջ են լինում, որի մասին նրանց ֆիզիկական գոյության ավարտից հետո է միայն պարզ դառնում։ Նման թաքուն, բայց հետաքրքիր ու գեղեցիկ կապի մեջ են եղել ինքնատիպ բանաստեղծուհի Աննա Ախմատովան և Ամադեո Մոդիլյանին։

Նրանք առաջին անգամ հանդիպել են փարիզյան Ռոտոնդա կոչվող սրճարանում։ Ամադեոն, չնայած աղքատ կյանքով էր ապրում, բայց ինքնատիպ կերպար ուներ․ վառ դեղնավուն բաճկոն էր հագած, ուներ լայնեզր գլխարկ, իսկ վզին գունավոր վզկապ էր։

Այդ ժամանակ Աննան արդեն մեկ ամիս էր, որ Նիկոլայ Գումիլյովի կինն էր։ Ամադեոն առաջարկում է նկարել բանաստեղծուհուն։ Աննան չի մերժում։ Այդպես սկսվում է նրանց ջերմ սիրավեպը, որը տարիներ է տևում։ Մինչ Աննայի ամուսինն Աֆրիկայում էր, Աննան նամակագրական կապ ուներ Ամադեոյի հետ։

Հետո Աննան վիճում է ամուսնու հետ՝ գնալով Փարիզ՝ սիրելի նկարչի մոտ, բայց երկար չի մնում, նորից վերադառնում է Պետերբուրգ, իսկ 9 տարի անց իմանում է սիրելի նկարչի մահվան մասին։

Միայն դրանից հետո ցուցադրված Մոդիլյանիի կերտած Աննայի դիմանկարներից տասներկուսը մատնեցին նկարչի ու Աննայի կապը։