Հայկ Թորոյանը գրում է․ «Ժողովուրդ ջան, մի մտահոգվեք, ՔՊ-ն ԱԺ-ում ունենալով 71-մանդատ, ինքն ունենում է բացարձակ մեծամասնություն և այս փուլում ոչ ոք չի կարող «խաղեր տալ»։

Ժողովուրդ ջան, քոչի ու սերժի 29+6 մանդատների մեջ նույնիսկ եթե Լենին պապին ու Ստալինն էլ մանդատ ստանային, նրանք պարզապես ոչ մի բան կլինեին, նրանք բացի խոսելուց, ուրիշ ոչինչ չեն կարող անել, ոչ մի փոփոխության վրա ազդեցություն չեն ունենալու, ոչ մի Նախարարություն և պետական կառույց իրենց տիրույթում չի լինելու։

Ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը կցանկանա իրականացնել ՔՊ-ն միանշանակ կկարողանա.. Իսկ երկու երրորդ ասածը, դա հարաբերականա, բայց թե դատախազին հեռացնելու, թե մի շարք Սահմանադրական բարեփոխումների համար 71 մանդատը մի բան էլ ավելա։

Հ.Գ. Ժողովուրդ ջան, պարզապես Խորհրդարանական կառավարման համակարգում էնպեսա սահմանված, որ սահմանադրական օրենքների ընդունման դեպքում որոշիչ լինի նաև ընդդիմության ձայնը։

Ժողովուրդ ջան, դուք տվել եք այնքան Մանդատ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, ունեն լիարժեք բավարար ուժ, գործի դնեն պողպատե սկզբունքը և շվեցարական ժամացույցի պես աշխատեն։

Հուսամ առաջիկայում խորհրդարանի կազմավորման և ԱԺ-ն ձևավորվելուց հետո, պողպատե սկզբունքը ակնհայտ տեսանելի կլինի։ Առողջ եղեք, ՀԴՄ-ներն էլ չմոռանաք»։