«Քոչարյան Ռոբերտի անունը տալով մարդամեջ էկածները դեռ աքաղաղը չկանչած սկսեցին լայքել հակաքոչարյանական գրառումներ․․․

Հրանտ Ավետիսյանը, անդրադարձ կատարելով հետընտրական իրականությանը, գրում է հետևյալը․ «Էս ընտրությունները ասես հատուկ նշանակած լինեին, որ բոլորը բացեին իրենց խաղաքարտերը։ Մենք իմացանք, թե անկախ թվացող բռուտալ դեմքով լավ տղերքից ով ում հարսն ա իրականում։

Ամեն ինչ էնքան պարզ էր, որ Գարիկ Մարտիրոսյանը մտավ ուղիղ եթեր ու կոչ արեց ընտրել Էդմոն Մարուքյանին։ Քոչարյան Ռոբերտի անունը տալով մարդամեջ էկածները դեռ աքաղաղը չկանչած սկսեցին լայքել հակաքոչարյանական գրառումներ (ճիշտ ա, ոմանք հետո հանեցին լայքերը)։

Մարդիկ լինելով իբր հականիկոլ անգամ չփորձեցին թաքցնել իրենց հիացմունքը Նիկոլի վերընտրվելու առթիվ։ Նորից եմ կրկնում` մեր դեմ աշխատել ու աշխատում են բոլորը, մեր կռիվը, թե մենակ Նիկոլի դեմ լիներ` վաղուց ավարտված կլներ։

Ամուր մնացեք ու հիշեք` մեր դեմ են բոլորը»,- հետընտրական իրավիճակի մասին ընդհանրացնող իր մտքերն ամփոփում է Հրանտ Ավետիսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: