«Քանի՞ անգամ եք գնացել Գյումրու ծերանոց․․․» Ահա թե ինչ է պատասխանում Քրիստինե Հալաջյանն իրեն քննադատողներին

Ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը Հայաստան է եկել տարբեր վայրեր այցելելու, բարձրություններ հաղթահարելու նպատակով։ Օրերս նա եղել է Շիրակի մարզում։ Այստեղի «Մայր Հայաստանի» արձանը նրան վատ զգացողություններ է փոխանցել։

Քրիստինեն պնդում է, որ արձանը սատանայական սիմվոլ է՝ առաջարկելով քանդել այն, քանի որ ըստ նրա հայ կինն ու մայրը չեն կարող արձանի նման մերկ հանդես գալ, ուստի նման արձանն էլ չի կարող նրանց հավաքական կերպարը խորհրդանշել։

Այս տեսակետը շատերի կողմից չի ընդունվել։ Քննադատության մեծ ալիք է բարձրացել։ Ք․ Հալաջյանը հատուկ լայվով անդրադարձել է իրեն քննադատողներին՝ հակադարձելով նրանց բերած բոլոր փաստարկներին։

Ք․ Հալաջյանը ասում է, որ բոլորն էլ ունեն կարծիք հայտնելու իրավունք, ուստի նա հիշեցնում է Թուրքիայում գտնված մի արձանի մասին, որի պատճառով, ըստ Ք․ Հալաջյանի, տեղի ունեցան քրիստոնյաների կոտորածներ։

Ք․ Հալաջյանի հակադարձումները ներկայացնող տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: