Այս պահին Սուրմալուում դեռևս մանրակրկտորեն շարունակվում են որոնողական աշխատանքները, քանի որ ըստ վերջին տվյալների՝ դեռևս տասնհինգ քաղաքացի համարվում են կորածներ։ Նրանց դեռ շարունակում են որոնել։

Կործա են համարվում հետևյալ քաղաքացիները՝ Հայրապետյան Արամը, Խաչատրյան Սիրարփին, Խաչատրյան Մարիամը, Շահբազյան Մարատը, Գարաքյան Հարութը, Կարապետյան Գագիկը, Գրիգորյան Էռնան, Սարգսյան Հրաչյան, Եղոյան Վաչագանը, Ամիրխանյան Վանիկը, Բադալյան Կսենիան, Հարությունյան Արամը, Մխիթարյան Դավիթը, Մկրտչյան Կարապետը։

Ողջ գիշեր ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանվել են դիեր, որոնց, ցավոք սրտի անճանաչելի են եղել։ Այս պահի դրությամբ ողբերգական դեպքի արդյունքում զոհված մարդկանց թիվը հինգ է, զոհվածների հիմնական մասը կանայք են։

Ճանաչվել է Մխիթարյան Անահիտի, Մարգարյան Սիսակի և Նազարյան Ջեմմայի դիերը, մյուս երկուսի ինքնությունը դեռ չի պարզվել։

Բառացիորեն քիչ առաջ փլատակներից հանվեց ևս մի կին, որը բարեբախտաբար ողջ էր։ Պատկերացնել կարելի է նրա հարազատների երջանկությունը։