2022 թվականի հենց առաջին օրը հայտնի դարձավ ցավալի տեղեկություն այն մասին, որ վախճանվել է ՀՀ պետական ծառայությունների պահպանության արդեն նախկին պետը՝ Գրիգորի Հայրապետովը։

Նրա վախճանի առիթով ափսոսանքի ու ցավակցական հրապարակում է արել Արթուր Վանեցյանը, ով ժամանակին եղել է Հայրապետովի գործընկերը։ Նա իր խոսքում նշել է, որ Հայրապետովը բացառիկ հայրենասեր սպա էր։

Գ․ Հայրապետովը շատ երկար տարիներ հսկել է պետական բարձրաստիճան այրերի, առաջին դեմքերի անվտանգությունը։ Նրան կարելի է տեսնել Հայաստանի վերջին տասնամյակների գրեթե բոլոր ղեկավարների կողքին։

2019 թվականի հոկտեմբեր ամսին նա ազատվել էր Պետական պահպանության ծառայության պետի պարտականություններից։

Հայրապետովի մահվան մասին հայտնի է, որ նա իրեն այսօր առավոտյան վատ է զգացել։ Ընտանիքի անդամները Շտապ օգնություն են հրավիրել։

Երբ բժիշկներն առաջին բուժօգնություն են տրամադրել ու հեռացել, նա որոշ ժամանակ անց վախճանվել է։ Ըստ նախնական տեղեկության՝ նրա մոտ սրտի կաթված է գրանցվել։