Ցավալի․ հայտնի է «Երազ» այգում դժբախտ պատահարի հետևանքով մահացած մարդու ինքնությունը և այլ հանգամանքներ

Նախօրեին՝ երեկոյան, մեծ ցավով տեղեկացանք, որ «Երազ» կոչվող այգում ցավալի պատահար է գրանցվել, որը ողբերգական ելք է ունեցել։ Ըստ նախնական տեղեկատվության նշվում էր, որ մի տղամարդ ընկել է զիփլայնի յոթ մետր բարձրությունից։

Այս տեղեկատվությունից հետո մարդիկ մտահոգությամբ բարձրացրեցին զիփլայնի անվտանգային կանոնների պահպանման հսկողության հարցը՝ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի առիթով, սակայն շուտով այլ իրողություն հայտնի դարձավ, որը փոխեց իրադարձության ողջ պատկերը։

Պարզվել է, որ յոթ մետր բարձրությունից ընկած մարդը հենց զիփլայնի տնօրենն է եղել, ով ոչ թե զիփլայնից է ընկել, այլ տեղում գտնվող տնակներից մեկի տանիքից։ Այս մասին լրատվական միջոցներին ասել է ընկնող մարդու քույրը։

Քույրը հավելել է, որ խնդիրն ամենևին էլ անվտանգային չի եղել։ Իր եղբայրը բարձրությունից ընկել է հաճախորդներից մեկի պատճառով։ Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն հեիվանդանոցից շուտով հայտնել են տղամարդու մահվան մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: