Հերթական ցավալի տեղեկությունն է հայտնի դարձել այն մասին, որ կյանքից հեռացել է հարգված քաղաքական գործիչներից մեկը՝ Վարդգես Բաղրյանը, ով ժամանակին եղել է նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը։

Վարդգես Բաղրյանը մասնագիտությամբ լրագրող էր։ Նա ամռանը պետք է բոլորեր յոթանասուն տարին։ Ծնվել է Ստեփանակերտում՝ սովորելով տեղի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթության համար ժամանել է Երևան։

Մանկավարժություն է ուսանել Մանկավարժական համալսարանում, որից հետո մի որոշ շրջան աշխատել է Վարդենիսում գտնվող Ակունք համայնքի դպրոցում՝ դասավանդելով Հայոց լեզու և գրականություն։ Հետո Վ․ Բաղրյանը զորակոչվել է բանակ։

Բանակային տարիներից հետո սկսվել է նրա նախ լրագրողական, ապա նաև քաղաքական գործունեությունը։ Վարդգես Բաղրյանն այնքան սիրված ու հեղինակավոր գործիչ է եղել, որ երեք անգամ ընտրվել է արցախյան խորհրդարանի պատգամավոր՝ նաև արժանանալով կարևոր ու պատվավոր պարգևների։

Պետական պաշտոնյայի մահվան առիթով իր ցավակցական ու ափսոսանքի խոսքն է հայտնել Արցախի խորհրդարանի ներկայիս ղեկավարը՝ Արթուր Թովմասյանը։