Հայտնի է դարձել, որ ռուսական կինոաշխարհն աղքատացել է ևս մեկ հայտնի դերասանուհու կորստով։ Կյանքից հեռացել է ճաբաչված, սիրված ու բազմավաստակ դերասանուհի Նինա Ռուսլանովան։

Նինան երկու ամսական է եղել, երբ հայտնվել է Բոհոդուխով քաղաքի մանկատներից մեկում։ Ազգանունը նրան տվել է հաստատության տնօրենը՝ ի պատիվ երգչուհի Լիդիա Ռուսլանովայի։ Ինքը՝ արտիստուհին, հետագայում խոստովանել է, որ Լիդիա Անդրեևնան օրինակ է դարձել իր համար։

Մանկատանից հեռանալուց հետո Նինա Ռուսլանովան շարունակում է ուսումը շինարարական դպրոցում՝ մասնագիտանալով գիպսանկարչի գործում և աշխատանքի ընդունվելով շինհրապարակում։

Բեմի մասին երազանքները նրա ի վերջո Թատերական ինստիտուտ են տանում։ Նախ սովորում է Խարկովում, ապա մեկնում է Մոսկվա, որտեղ էլ բացահայտվում է Նինայի բնատուր տաղանդը։

Մինչ օրս դերասանուհին նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում, որոնց թվում կան ռուսական կինոյի իսկական գլուխգործոցներ («Գնչուհի», «Աֆոնյա», «Շան սիրտը», «Իմ ընկեր Իվան Լապշինը», «Խրուստա՛լև, մեքենան», «Վաղը պատերազմ էր» և այլն։

Նինան յոթանասունվեց տարեկան էր։ Նա վերջին շրջանում տևական ժամանակ հիվանդ էր և գամված էր անկողնուն։