Առավոտյան լրագրող Ռուզաննա Խաչատրյանի հրապարակումից տեղեկանում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է անվանի մտավորական, սկզբունքային քաղաքացի Վահան Իշխանյանը, ով հիսունոթւ տարեկան էր։

Նա իր ողջ գիտակցական կյանքում զբաղվել է հետազոտական աշխատանքներով, հեղինակել է ուշագրավ ու հետաքրքրաշարժ գրքեր, որոնք արժեքավոր են ու կարևոր։

Վահան Իշխանյանը, ծնվելով ու մեծանալով մտավորականի ընտանիքում, մշտապես աչքի է ընկել սրտացավ քաղաքացու ակտիվ կերպարով, չի խուսափել բարձրաձայնել հանրային նշանակության կարևոր հարցեր՝ մատնանշելով առկա խնդիրները։

Տարիներ շարունակ լրագրողական աշխատանք է ծավալել՝ զուգեհեռ նաև գրական տեքստեր ստեղծելով։ Ակտիվորեն մասնակցել է «Ինքնագիր» գրական հանդեսի ստեղծման ու կայացման աշխատանքներին՝ դառնալով հանդեսի խմբագիրը։

Նա նաև երկու ֆիլմ է ստեղծել, որոնցից «Սպասում»-ը 2012 թվականին, իսկ «Միքայել հրեշտակապետի կանայք» վերնագրով աշխատանքը՝ 2014 թվականին։ Վերջին շրջանում նա դարձյալ իրեն բնորոշ ակտիվությամբ բարձրաձայնում ու քննարկում էր երկրի քաղաքական կյանքին վերաբերող թեմաներ։