Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տորթ Թսկիմոյի ամենաստացված բաղադրատոմսը։ Չստացվելու ոչ մի տարբերակ չունի։
Խմորը պատրաստելու համար անհրաժետ է Խառնել 4 ձվի դեղնուցը, 1 բաժակ շաքարավազը, 7 ճաշի գդալ կաթը, 3 ճաշի գդալ թթվասերը կամ մածունը, 1 թեյի գդալ սոդան և լավ հարել հարիչով:

4 ձվի սպիտակուցը հարել լավ, մինչև պինդ զանգված ստացվի։ Այնուհետև աստիճանաբար ավելացնել 0.5 բաժակ շաքարավազ և շարունակել հարել:
Սպիտակուցային զանգվածին գդալ առ գդալ ավելացնել դեղնուցային խառնուրդը: Այնուհետև ավելացնել 1 բաժակ կտրատած ընկույզ և 1.5 բաժակ ալյուր, ապա խառնել ամեն ինչ մինչև միատարր զանգված ստանալը։

Ստացված խմորը լցնել նախապես յուղաթուղթ փռված տարրայի մեջ, ապա թխել միջին ջերմաստիճանում:

Կրեմի համար Խառնել 1 ձու, 1 բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ ալյուր և 1.5 բաժակ կաթ, ապա եփել մինչև ստացվի խիտ զանգված։
Ապա սառեցնել կրեմը, առանձին հարել 200 գր կարագը և գդալ առ գդալ ավելացնել եփված կաթնային զանգվածը։ Կրեմը հաստ շերտով քսել սառած բիսկվիթի վրա և 30 րոպե դնել սառնարանը։

Գլազուրի համար Խառնել 0.5 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ կակաո և 0.5 բաժակ կաթ։ Եփել մեղմ կրակի վրա մինչև եզրերից սկսի եռալ։ Վերցնել կրակից և ավելացնել 70 գրամ կարագ։ Լցնել կրեմի վրա և թողնել սառնարանում 2 ժամ։ Այնուհետև վայելել այս նրբահամ հրաշքը։