Տոնական կեքս «Հրաշք». անպայման փորձեք

Հիասքանչ համեղ և հեշտ պատրաստվող կաթնաշոռային կեքս «Հրաշք»: Այն պարզապես անկրկնելի է և կարելի է նույնիսկ օգտագործել ամանորյա սեղանի համար: Պետք է պարզապես խառնել բաղադրիչները և թխել. կեքսը կստացվի պարզապես աներևակայելի համեղ:

Անհրաժեշտ է

Կաթնաշոռ՝ 300 գ

Ձու՝ 4 հատ

Հալեցրած սերուցքային կարագ՝ 100 գ

Շաքարավազ՝ 70 գ

Վանիլին՝ 10 գ

Ալյուր՝ 200 գ

Փխրեցուցիչ՝ 10 գ

Աղ՝ 1 պտղունց

Ըստ ցանկություն
Չամիչ՝ 70 գ
Լիմոնի քերուկ

Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարը միավորել վանիլինի աղի և հալեցրած կարագի հետ, ավելացնել կաթնաշոռը և խառնել։ Եթե ցանկանում եք, որպեսզի պատրաստի կեքսում չլինեն կաթնաշոռի գնդիկներ, ապա կաթնաշոռը նախապես անցկացրեք բլենդերով, որպեսզի միասեռ դառնա։ Եթե սիրում եք գնդիկներով կաթնաշոռ, ապա ոչինչ մի արեք. վերցրեք գնդիկավոր կաթնաշոռ: Փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը ավելացնել զանգվածին։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև լիմոնի քերուկ և չամիչ:

Թխել նախապես՝ 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25-35 րոպե: Կեքսը պետք է բավականին կարմրած լինի և եթե փայտիկը մտցնեք մեջը, պետք է այն չոր լինի: Պատրաստի կեքսը թողնել սառչի 10-15 րոպե՝ առանց կաղապարից հանելու հետո հանել կաղապարից և ցանել շաքարի փոշի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: