«Տիկին Աննա Հակոբյան, դուք մեղավոր ե՛ք, դուք մեղավոր եք այնքանով, որ․․․»

Գոհար Հովսեփյանը գրում է հետևյալը․ «Տիկին Աննա Հակոբյան, դուք մեղավոր ե՛ք, դուք մեղավոր եք այնքանով, որ ընդամենը փորձեցիք Աստծո օրենքներից մեկից օգտվել՝ հարգի՛ր, կարևորի՛ր և կարեկցի՛ր դիմացինիդ և նրան, ով ամենից շատը դրա կարիքն ունի։

Իսկ որդեկորույս մայրերին, ձեզ և որդեկորույս մայրերի այդ օրվա մեջ գոնե թեթև գույներ մտցնելու փորձ անողներին քննադատողները «անմեղ» են այնքանով, որ իրենց մեջ Աստված սպանեցին՝ Աստծո պաշտպանության ներքո անցած մարդկանց ոտնահարելով։

Մեր հիասքանչ և խոցելի կարգավիճակ ստացած մայրեր, քույրեր, տատիկներ, ձեր զոհաբերումն ու նվիրումը Հայրենիքին անգնահատելի է, աներկբա և անհերքելի՝ առավել ևս, խոնարհումներս ձեր «Մարդ» արժեքի առջև»,- իր հրապարակումը եզրափակել է Գոհար Հովսեփյանը։

Նա նաև կարճ տեսանյութ է տեղադրել իր գրառմանը կից, որը մի հատված է սգավոր մայրերի համար և նրանց պատվին Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքից։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: