Տժժժացեք․ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը․ տեսանյութ

Լիլիթ Հովհաննիսյանն արդեն երկար ժամանակ լռում է որպես երգչուհի՝ բավարարվելով իր երկրպագուների հետ շփվելով։ Նա տարբեր հանգամանքներով պայմանավորված նոր երգով չէր կարողանում հանդես գալ։ Ի վերջո Լիլիթը նոր գործ է ներկայացրել։

Երգը կապված է երգչուհու գեղեցիկ կարգավիճակի հետ։ Այն ստեղծվել Լիլիթի հղիության ժամանակահատվածում և նվիրված է երգչուհու ապագա բալիկին։ Լիլիթը խոստովանում է, որ բոլորովին այլ բան է նպատակադրվել մատուցել։

Ամեն դեպքում հաղթել է նրա զգացական դաշտը, և երգչուհին հանպատրաստից երգ է ներկայացրել, որը պետք է բարձրացնի բոլորի, հատկապես բալիկների սպասող կամ նոր բալիկ ունեցած ծնողների տրամադրությունը։

Երգը ներկայացված է մի թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ, որտեղ հիվանդանոցային տեսարաններ են։ Տեսահոլովակում պատկերված է ծննդատան դիմաց սպասող հարազատների և նորածին բալիկներին առաջին անգամ գրկած մայրիկների հույզերը։

Լիլիթի նոր երգն ու տեսահոլովակը կարող եք դիտել ստորև։ Երգչուհին, կիսելով տեսահոլովակը, հորդորել է՝ Տժժացեք։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: