Հանրահայտ, բայց սեփական ինքնատիպ ոճով աչքի ընկնող լրագրողներից Արուսիկ Տիգրանյանը գրեթե մեկ տարի է, ինչ ընտանիք է կազմել Օնեքս հայտնի ընկերության հիմնադիրներից մեկի՝ Հարութ Աբրահամյանի հետ։

Նրանք ժամանակակից մտածողության երիտասարդներ են, ովքեր ապրում են լիաթոք ակտիվ կյանքով։ Արուսը շարունակում է նույն տեմպով իր լրագրողական գործունեությունը՝ մշտապես հոմորային մեկնաբանություններով համամելով իր խոսքը։

Արուսին շատերն են սկսել հարցնել, թե արդյոք նա բալիկի չի՞ սպասում։ Այս թեման Արուսի մոտ հումորային մեկնաբանությունների առիթ է ստեղծում։ Նա երբեմն լուսանկարներ է անում՝ շփոթեցնող ու կատակային բնույթի։

Օրինակ՝ Արուսի վերջին հրապարակումը մի լուսանկար է, որտեղ նա առաջ է մղել փորիկը՝ բռնելով այն, իսկ նկարին կից գրել է, որ այն ուղարկել է իր մտերիմներին։ Տատիկը շատ է ուրախացել՝ տեսնելով նկարը։ Իսկ «Երեխա՞ եք ունենալու» հարցոը տվողներին Արուսը պատասխանում է․ «Չէ, զուտ չաղ եմ»։