«Տատիկը զարմացած նայեց ինձ, ես արդեն փողը գետնից վերցրել և մոտեցրել էի իրեն, ավելին․․․» հուզիչ պատմություն

Բակուր Մելքոնյանը պատմում է․ «Էն օրը ոտքով տուն բարձրանալուց (փորձում եմ նիհարել), Նորքի դքերի վրա 5000 դրամանոց գտա: Հիմի էդ փողը գետնից վերցրել եմ ու ընենց տարօրինակ զգացում ա, չգիտեմ ինչ անեմ)։

Վերջը էդ մտքերով քայլում եմ, ինձնից մի քիչ առաջ մի տարիքով կին ա քայլում մի քանի տարեկան երեխայի հետ, երևի թոռնիկն ա: Երեխան տատիկի ձեռքը հետ ա քաշում, տատիկն էլ առաջ ա գնում, մի տեսակ զոռով քաշում ա էս պուճուրին: Պուճուրը տզտզում ա, դե հոգնել ա երևի, տատին էլ ա հոգնած երևում, շոգ ա ու էդ պահին տատին շատ կոպիտ ձևով ջղայնացավ թոռան վրա: Պուճուրը սկսեց լացել:

Մեր տարիքով տիկինը (տատիին էս պահից սկսեցի տարիքով տիկին անվանել, որովհետև իմ պատկերացմամբ տատիկը իր թոռան վրա երբեք չի ջղայնանում) ուշադրություն չդարձրեց ու շարունակում էր քայլել: Արդեն համարյա իրենց կպած էի ման գալիս: Մեր կողքը, խանութի դիմաց, պաղպաղակի սառնարան էր դրած: Էս պուճուրը տեսավ, ավելի կախվեց տարիքով տիկնոջ ձեռքից ու հոնգուր լացելով սկսեց մառոժնի ուզել: Բայց փոքրիկին շարունակում էին քարշ տալ: Մի տեսակ մեջս ջղայնություն էր արթնացել, բայց դե հասկանում էի, որ իմ գործը չի, չեմ կարող խառնվել:

Մեկ էլ միտքս պայծառացավ, հիշեցի գտածս 5000 դրամը, հանեցի ու քցեցի գետին: Տիկնոջը ձայն տվեցի, ասեցի գետնին փող քցեցիք: Տատիկը (հեսա կհսականք ինչի էլի տատիկ դառավ) կանգ առավ, շրջվեց, նայեց գետնին ընկած 5000-անոցին ու ասեց. Վայ, այ բալա (ինձ՝ ով թոռնիկ ունի, ասում ա այ բալա), ինձ որտեղից ըտենց մեծ գումար, էդ իմը չի, էդ որ իմը լիներ, էնա թոռանս մառոժնի կառնեի։ Մի տեսակ թախիծ կար տատիկի ձայնում։

Արդեն պարզ էր, որ պետք է գործածեի իմ միակ ուժեղ կողմը, մարդուն համոզելը։ Ասում եմ, տատի ջան (դե ինձ բալա ա ասել), դե հաշվի էս քո 5000 ա, չէ որ իմն էլ չի ու ես տեսա էս փողը, երբ թոռնիկդ ոտքով դիպավ փողին ու երեխեն ուզում էր վերցնել, էն էլ իրեն քաշեցիր, տարար: Տատիկը զարմացած նայեց ինձ, ես արդեն փողը գետնից վերցրել և մոտեցրել էի իրեն, ավելին՝ դրել էի ձեռքի մեջ։ Տատիկը շփոթված շնորհակալություն հայտնեց, մոտեցավ պաղպաղակի սառնարանին ու ես շարժվեցի: Մեկ էլ հետևիցս գոռում ա. տղա՛ ջան, արի գոնե մի հատ պաղպաղակ առնեմ։ Դե արի տատիին բացատրի, որ սաղ դիքը բարձրանալուց մի 100 կիլոկալորիա եմ ծախսել, մի հատ պաղպաղակը մի 200 կկալ կլինի։

Դե շարունակեցի քայլելս, մի տեսակ արդեն թեթևացած, որ պուճուրը էլ չի լացում, ես էլ մոտս անարդար 5000 դրամ չունեմ, քայլում եմ տուն ու մեկ էլ մի քիչ էլի մռայլվեցի՝ այսինք, եթե նույն իրավիճակը լիներ ու ես էդ 5000-ը գտած չլինեի, կարո՞ղ ա չֆայմեի սեփական փողով նույնը անել։ Պետք ա ավելի ուշադիր լինել, մի փոքրիկ քայլով կարող ես կողքինիդ երջանկացնել։ Շրջապատի նկատմամբ ուշադրությամբ լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: