Տաղանդավոր դերասանուհի Նոննա Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան երեսունհինգամյա տարեդարձը։ Նա ծնունդով Երևանից է, սակայն մի որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանի Ռյազան բնակավայրում, որտեղ էլ երաժշտական կրթություն է ստացել։

Հայաստանում հաճախել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիա, որտեղ է արժանացել է դերասանուհու որակավորման։ Դրանից հետո Նոննան նաև ուսանել է Մանկավարժական համալսարանի երաժշտական կրթություն բաժնում։

Նոննան արդեն տասնմեկ տարի է, ինչ ամուսնացած է Վահագն Կիրակոսյանի հետ։ Վահագնը մասնագիտությամբ պարող է։ Զույգը մինչ ամուսնությունը երկու տարի ընկերություն է արել, ապա արդեն միության որոշում կայացրել։

Նրանք համատեղ կյանքի ընթացքում դստրիկ են ունեցել։ Նոննան խոստովանում է, որ ընտանեկան վեճերի, կոնֆլիկտների ժամանակ իրավիճակը մեղմողն իրենց աղջիկն է՝ Էվելինան։

Նոննան հաջողությամբ հանդես է գալիս ոչ միայն ներկայացումներում, ֆիլմերում ու հեռուստանախագծերում, այլ նաև լավ երգում է։ Ամուսինները հաճախ են աշխատանքի բերումով միասին ճամփորդում՝ անցկացնելոց հետաքրքիր ժամանց։