Հայկ Թորոյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, հարգելի Նոր Նորքի բնակիչներ, այսօր Նոր Նորք Վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սուրեն Ղամբարյանը։ Սուրենը բացի այն, որ արդեն 2-տարուց ավել է՝ ինչ աշխատում էր որպես Վարչապետի օգնական, նա նաև իմ երկար տարիների ընկերն է։

Սուրենի Մարդ տեսակի, նվիրվածության և աշխատասիրության մասին կարող եմ շատ երկար դրական բաներ պատմել, բայց այժմ պարզապես ցանկանում եմ ողջունել Նոր Նորք Վարչական շրջանի բնակիչներին և շնորհավորել Սուրեն Ղամբարյանին նոր նշանակման կապակցությամբ և մաղթել աշխատանքային հաջողություններ։

Համոզված եմ, որ Նոր Նորքի «Մասիվի» բնակիչները ժամանակի ընթացքում կնկատեն բավականին դրական փոփոխություններ, միաժամանակ ցանկացած համայնք ծաղկունք է ապրում իր բնակիչների տեսակով և որակով, կարգապահությամբ և օրինապաշտությամբ, գործը թողնել միայն համայնքի ղեկավարի ուսերին դա ևս արդարացի չէ, քանզի Հայաստանը Մեր Օջախն է և մենք բոլորս պատասխանատու ենք մեր Օջախի համար՝ մաքրությունից սկսած, պետք է հոգատար լինենք մեր շրջակա միջավայրի նկատմամբ։

Սիրելի Նոր Նորքի բնակիչներ, Ձեր վարչական համայնքը բավականին մեծ է, ինչն ավելի մեծ պատասխանատվության առջև է կանգնեցնում համայնքի ղեկավարին, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ ճանաչելով Սուրենին, Ձեր համայնքը բավականին կբարգավաճի։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։