«Վիրահատությունից հետո, երբ նրանք բավականին ինքնագոհ ու ինքնավստահ շնորհավորեցին ինձ՝ հաջող վիրահատության համար, առաջինը, որ ասացին հետևյալն էր․․․» ի՞նչ է պատմում Դիանա Գրիգորյանը

Դիանա Գրիգորյանը գրում է․ «Թերևս, կյանքով ապացուցված իրողություն է, որ բժշկի մասնագիտությունն ամենանվիրականն ու ամենաանձնատուրն է՝ այս բառերի ամբողջական իմաստներով։ Մասնավորապես վերջին տարիներին, երբ տարատեսակ մահաբեր հիվանդություններ գլուխ բարձրացան մոլորակում, այդ թվում՝ Հայաստանում, այս մասնագիտությունը դարձավ ամենաանհրաժեշտը կենսական մակարդակում, քանզի այն ամենն, ինչ արեցին բժիշկները հատկապես վերջին շրջանում, աննկարագրելի է ու բառերով դժվար մեկնաբանվող։

«Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այստեղ բազում օրեր, նույնիսկ ամիսներ եմ ացնկացրել և ամեն անգամ հրաժեշտ տվել շնորհակալության խոր զգացումով, որովհետև այստեղ աշխատող բժշկական անձնակազմն իրենց գործով ոչ միայն առողջություն պարգևող անհատներ են, այլ նաև հոգատար ու սրտացավ մարդիկ,ովքեր կարողանում են իրենց ներքին անսահման խաղաղությամբ բուժառուին համակել լավատեսության ամենամեծ չափաբաժնով, ինչն էլ հենց բուժման առհավատչյան ու նախադրյալներից մեկն է։

Արդեն 6 տարի է, ինչ դամոկլյան սուրը կախված է մեր գլխին, արդեն 6 տարի է, ինչ մայրիկիս մոտ հայտնաբերվել է աորտալ փականի կրիտիկական ստենոզ։ Բաց վիրահատությունը մորս համար հակացուցված էր, պիտի կատարվեր փակ վիրահատություն, (TAVI), սակայն այն մեզ մոտ այդ տարիներին դեռ չէին իրականացնում։ Այս ողջ տարիների ընթացքում, բնականաբար, հիվանդությունն ավելի սրացել էր և վերջերս այլևս սպասելու որևէ հնարավորություն չունեինք, օր-օրի մայրիկիս վիճակն ավելի էր վատանում։ Անհրաժեշտություն ծագեց բժիշկներ հրավիրել Ղազախստանից։

Ղազախստանի «Նորսուլթան Նազարբաևի կարդիոլոգիական կենտրոնի» արհեստավարժ բժիշկներ Աբդուրաշիդ Միսաևի և Սերիկ Ալիմբաևի Երևան ժամանումն ու վիրահատության իրականացման գործընթացը լավագույն կերպով կազմակերպեց Մարգ Ֆարմացիա ՍՊԸ–ն։ Վիրհատությունը տեղի ունեցավ Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ ամեն ինչ կազմակերպված էր այնքան փորձառու, այնքան արհեստավարժորեն, որ հարուցել էր ղազախ բժիշկների հիացմունքը։

Վիրահատությունից հետո, երբ նրանք բավականին ինքնագոհ ու ինքնավստահ շնորհավորեցին ինձ՝ հաջող վիրահատության համար, առաջինը, որ ասացին հետևյալն էր․ «Մենք հաճելիորեն զարմացած ենք։ Այստեղ մենք ապահովված էինք ամեն ինչով՝ վերջին սարքավորումներ, գերփորձառու մասնագետներ։ Մեզ մնում էր միայն կատարել մեր գործը, որովհետև բացառապես ոչ մի բանի անհրաժեշտություն չենք ունեցել»։

Եւ հիմա չեմ կարող իմ խորին երախտագիտությունը չհայտնել Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Վլադիմիրիչին, ով ղեկավարում է մի կառույց, որտեղ մարդը՝ բուժառուն իրեն զգում է ապահով ձեռքերում, ով կարողանում է ճիշտ կոորդինացնել և կազմակերպել ծանր, բայց և փրկարար աշխատանքն այդ պատերի ներսում, ում խորհրդով ինքս միշտ շարժվել եմ, և միշտ հաղթանակ ենք գրանցել՝ Աստծով և Նրա պահպանությամբ։

Գլուխ եմ խոնարհում այս բժիշկների առջև՝ Համլետ Գրիգորիի Հայրապետյան – Բ.Գ.Դ պրոֆ, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, Արա Կարենի Գուլյան – Էրեբունի ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի սրտաբան, Արթուր Միքայելի Հովհաննիսյան – Էրեբունի ԲԿ անզգայացման բաժանմունքի բժիշկ -անեսթեզիոլոգ, Արսեն Անդրանիկի Ծատուրյան – Էրեբունի ԲԿ անգեոգրաֆիկ միջամտական սրտաբան, Նառա Իշխանի Թադևոսյան – կարդիոլոգ, էխո կարդիոգրաֆիայի մասնագետ, Միհրան Դավթի Մարտիրոսյան-Էրեբունի ԲԿ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, միջամտական սրտաբան-առիթմոլոգ, Բ.Գ.Թ. Ասատուր Սերգեյի Խաչիբաբյան -Էրեբունի ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի սրտաբան։

Բրավո՜։ Թող Աստված այնքան ուժ տա ձեզ, Աստծո օրհնանքն այնպես հեղվի ձեր կյանքում, որ շարունակեք անձնատուր կերպով և նվիրված կատարել ձեր առաքելությունը՝ մտածելով միմյայն բուժառուի մասին։ Այն, որ յուրաքանչյուր բուժառուի առողջացումը ձեր գլխին մի ճերմակ մազ է ավելացնում, դա իրողություն ու փաստ է, սակայն նաև այն, որ բուժառուն բուժված դուրս է գալիս ձեր կենտրոնից, այդ ճերմակ մազի առկայությունը փոխակերպում է երջանկության զգացումով, որովհետև չկա ավելի մեծ երջանկություն, քան ամեն անգամ մարդկանց կյանք ու առողջություն նվիրելը։ Իսկ դուք դա անընդհատ ու մշտապես եք անում։

Շնորհակալ եմ ամեն ինչի համար՝ վիրահատության ճիշտ կազմակերպման, արհեստավարժորեն գործընթացը վարելու և որևէ կերպ, որևէ պահի մեզ՝ ինձ և մորս մենակ չթողնելու համար։ Տերը պահապան լինի ձեզ։ Աստված առաջ ապաքինված դուրս կգրվենք ու ամեն բան կմնա անցյալում

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: