Հայտնի երգիչ ու նաև հաղորդավար, հաջողակ բիզնեսմեն Վարդան Սարգսյանը երկար աշխատանքային գործունեությունից հետո ի վերջո որոշել է մեկնել հանգստի։

Չնայած նա տարվա հիմնական մասը անց է կացնում ճամփորդությունների մեջ, սակայն դրանք աշխատանքային ճամփորդություններ են։

Վարդանը արձակուրդային հանգստի է մեկնել իր ընտանիքի անդամների՝ մայրիկի՝ Անաիդա Վարդազարյանի և քույրիկի՝ Մաշա Սարգսյանի հետ։ Նա խելահեղ օրեր է ունենում, որոնց մասին պատմում է լուսանկարների միջոցով։

Ճամփորդել սիրող Վարդանը լուսանկար է տեղադրել Իտալիայի Լորենցո Քուին վայրից, որի մեջ երևում է «Կառուցելով կամուրջներ» արժեքավոր ճարտարապետական կառույցը։ Լուսանկարին կից Վարդանը գրել է․ «Թույն տեղ Վենետիկում: Ո՞վ ա եղել»։

Վենետիկից հրապարակված մեկ այլ լուսանկարին կից Վարդանը գրել է․ «Էն որ, կարծես աշխարհը քոնն ա»։ Նա չի դադարում հիանալ Իտալիայով և Վենետիկով՝ գրելով, որ Վենետիկն իսկապես հրաշք է և ունի հեքիաթային միջավայր։