Նախկինում հայկական ավիացիան ղեկավարող, այս պահին իր բալիկների խնամքով զբաղվող գործիչ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանը վայելում է իր բալիկների ներկայությունը։ Տաթևիկի համար գլխավոր տեղում նրանք են։

Տաթևիկը, որ իր առաջնեկի լուսանկարներով հաճախ է ընկերների հետ կիսվում, նորից լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Սրանից ավելի լավ բան չի կարող լինել ամբողջ աշխարհում»։ Լուսանկարում Տաթևիկն իր դստրիկի հետ է։

Դստրիկը ջերմ գրկախառնվել է մայրիկի հետ․ մայր ու դուստր վայելում են իրար ներկայությունն ու ջերմությունը։ Տաթևիկի ընկերները շատ ջերմ են արձագանքել նրա ու դստրիկի լուսանկարին՝ գրելով, որ երեխան նման է մայրիկին։

Օգտատերերից մեկն էլ կատակով պատասխանել է․ «Իհարկե կարա դրանից լավ բան լինի։ Էն դեպքում երբ իրանից երկու հատ ա, կամ երեք»։ Նշենք, որ Տաթևիկի երկրորդ բալիկը վերջերս է լույս աշխարհ եկել՝ համալրելով երիտասարդ ընտանիքի կազմը։