Ստրասբուրգի լուսաբացը․ ահա թե ինչպիսի լուսանկար է հրապարակել Նաիրա Զոհրաբյանը

Եվրոպական խորհրդի խորհրդարանային հերթական նստաշրջանը մեկնարկել է։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն այս անգամ ևս գնացել են՝ մասնակցելու նիստին և բարձրաձայնելու Հայաստանին հուզող խնդիրները։

Էդմոն Մարքուքյանը օրեր առաջ հրապարակեց իր ելույթը խորհրդի նիստի ժամանակ, իսկ այսօր արդեն Հայաստանում ասուլիս է անցկացնում։ Խորհրդի հայկական պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանն այսօր լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում։

Ն․ Զոհրաբյանը լուսանկարը մեկնաբանել ու վերնագրել է հետևյալ կերպ․ «Ստրասբուրգի լուսաբացը»։ Ն․ Զոհրաբյանի հրապարակած լուսանկարում երևում է գետակ, որի մեջ լողում են երկու լաստանավեր՝ փոխադրելով մարդկանց։

Գետակի վերևի հատվածում կա գեղեցիկ կամրջակ։ Ն․ Զոհրաբյանի տեղադրած լուսանկարի ներքո տեղ են գտել ուշագրավ մեկնաբանություններ։ Օգտատերերից մեկը գրել է․ «Բա դու Ամերիկա չէիր փախել»։

Ի պատասխան այս մեկնաբանության՝ Ն․ Զոհրաբյանը գրել է․ «չէ՝ պարզվեց Ստրասբուրգ՝ նիստի էի փախել ու այսօր հետ եմ փախնում Երեւան։ Մի քանի ժամից կլինեմ Երեւանում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: