Հեղափոխությունից հետո Առողջապահության ոլորտի ղեկավար նշանակված Արսեն Թորոսյանը մեծ ջանք ու եռանդ է ներդնում մեր երկրի առողջապահական համակարգի համապարփակ զարգացման և բարելավման համար։ Նա իր ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի բոլոր խնդիրները, նկատում է ամեն ինչ։

Դեռ ամիսներ առաջ վերանորոգման մեջ գտնվող հայտնի հիվանդանոցներից մեկն արդեն լիովին պատրաստ է շահագործման համար։ Այն նորոգվել ու պատրաստ է նոր որակի բուժսպասարկում մատուցելու։ Հիվանդանոցի նախկին և ներկայիս լուսանկարներն իր հարթակում դնելով՝ Աշոտ Սարգսյանն այս մասին գրում է հետևյալը․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, պետական բժշկական կենտրոնը առաջ և հիմա։ Դեռ 2018 թվականին Արսեն Թորոսյանը ասում էր, որ Լուսավորիչը պետք է վերակառուցվի, արդիականացվի և դառնա Հանրապետության լավագույն կենտրոնը:

2019թ ին արդեն սկսվեցին վերակառուցման նախապատրաստական աշխատանքները, 2020-ից մեկնարկը տրվեց, շատ ծավալուն աշխատանք է կատարվում»,- իր հրապարակումը եզրափակում է Աշոտ Սարգսյանը: