Սիլվա Հակոբյանի հայրիկին շատերը գիտեն որպես կենսուրախ և կենսասեր մարդու։ Նրանք չեն սխալվում, քանի որ Հակոբ Հակոբյանն առաջնորդվում է հատկու կարգախոսով։ Այն է․ «Ո՞նց կարելի է չսիրել կյանքը, երբ քեզ հետ է ամենաթանկը»։

Հակոբի համար ամենաթանկն իր ընտանիքն է, զավակներն ու թոռները, որոնց հետ անցկացրած ժամանակահատվածն ամենաթանկն է Հակոբի համար։ Այս մասին կարելի է գաղափար կազմել՝ հետևելով նրա հարթակին։

Հակոբի հարթակը ողողված է թոռների և զավակների մասին պատմող հրապարակումներով, նրանց հետ անցկացրած ընտանեկան ժամանցի ուրախ կադրերով, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, թե ինչ ամուր ու կուռ ընտանիք է ստեղծել Հակոբը։

Նկատենք, որ Հակոբի մշտական ուղեկիցն է նրա կինը, որն ամուսնու հետ վայելում է զավակների ու թոռների հետ անցկացրած ժամանակը։ Հակոբը նոր լուսանկար է տեղադրել, որտեղ ինքն ու կինն իրենց թոռների հետ են։

Հակոբն այդ լուսանկարը մեկնաբանել է այսպես․ «Սուտլիկ որսկաններով»։