Օրերս ծննդյան հերթական տարեդարձը նշեց Նազենի Հովհաննիսյանը, ով օրը ընկերական շրջապատում էր անցկացրել։

Հաղորդավարուհի, արտիստուհին ի պատասխան ծննդյան օրվա առիթով իրեն ուղղված շնորհավորանքներին՝ շնորհակալական ջերմ մեկնաբանություն է թողել իր սոցհարթակում ծննդյան օրը տեղադրած լուսանկարի ներքո։

Նազենին գրել է․ «Սիրտս մեծացավ, դարձավ անափ օվկիանոս՝ այն բոլոր շնորհավորանքներից, օրհնություններից ու բարեմաղթանքներից, որոնք մեծահոգաբար ինձ հղել էիք, 5000- ից ավելի մեկնաբանություն ու մաղթանք եմ ընթերցել, փակ նամակներով, թե բաց գրառումներով՝ բոլոր հարթակներում, և միակ բանը, որ կարող եմ ասել.

ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆՍ բոլոր այն մարդկանց, որոնք ՍԵՐ ԵՆ տալիս այս դժվարին ժամանակներում, որոնք հավատով մեզ ամրացնում են ու հուսադրում, այն մարդկանց շնորհակալություն, որոնք ՀԱՆՈւՆ- ով ապրելու ուժ են տալիս ու զորացնում ինձ:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ՝ իմ 39- ում առաջացած ցավերի ճաքերը էդքան մեծ ՍԻՐՈՎ լցնելու համար: ՕՐՀՆՎԵՔ»,- իր շնորհակալական խոսքն այսպես է ավարտել սիրված արտիստուհին։